16 հուլիսի 2009 - 23:02 AMT
Հայ ուսանողները կմասնակցեն Քիմիայի միջազգային օլիմպիադային
Չորս հայ ուսանողներ կմասնակցեն Քիմիայի միջազգային օլիմպիադային, որը տեղի կունենա Քեմբրիջում, Մեծ Բրիտանիայում: Սմբատ Մխիթարյանը, Վահանգն Թամազյանը, Արթուր Ասլանյանը եւ Էդվարդ Սարգսյանը հուլիսի 19-26-ը Հայաստանը կներկայացնեն օլիմպիադայում:
Հայ ուսանողները 65 երկրներից 20-ից ցածր եւ 14-ից բարձր տարիքի աշակերտների թվում կստուգեն իրենց գիտելիքները քիմիայից: Օլիմպիադայի հաղթողների 10 տոկոսը կպարգեւատրվեն ոսկե, 20 տոկոսը` արծաթե, 30 տոկոսը` բրոնզե մեդալներով: