16 հուլիսի 2009 - 23:40 AMT
Կաթողիկոս Արամ Առաջինը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին
Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի եւ Իրանի նախագահներին, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքներին:

Հուլիսի 16-ին Անթիլիասի (Արամ Առաջինի նստավայրը ) Մայր տաճարում զոհվածների հոգեհանգստի պատարագ էր մատուցվել: Կիլիկիայի Կաթողիկոսարանի պատվիրակությունն Արամ Առաջինի ցավակցությունը փոխանցել էր Լիբանանում Իրանի դեսպանությանը, հաղորդում է Կիլիկիայի Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը: