20 հուլիսի 2009 - 15:44 AMT
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը
ԵՄ-ում նախագահող Շվեդիան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի մոսկովյան հանդիպումը: «Մենք հորդորում ենք երկու կողմերին շարունակել եւ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-ասվում է ԵՄ-ում նախագահող Շվեդիայի հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաեւ, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերն եւ պատրաստ է սատարել նրանց գործունեությանը, հաղորդում է niewsbank.nl-ն: