20 հուլիսի 2009 - 18:40 AMT
Հուլիսի 26-31-ը Թբիլիսիի հայկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում
Հուլիսի 26-31-ը Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի 5 քաղաքներում: Ինչպես հացորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, թատրոնը հանդես կգա Երեւանում, Էջմիածնում, Արտաշատում, Աշտարակում, Չարենցավանում:

Հյուրախաղերի ծրագրում ընդգրկված են Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալան», Յուջին Օ`Նիլի «Սերը ծփիների տակ» եւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա «Աշխարհումս միայն դուն իս» ներկայացումները: