21 հուլիսի 2009 - 14:43 AMT
Վրաստանի հետ հավասար Ադրբեջանը պատերազմ էր նախապատրաստում Հայաստանի դեմ
Այն օրը, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատերազմ սկսեց Ռուսաստանի հետ Հարավային Օսիայում, Ադրբեջանն իր սեփական պատերազմն էր ծրագրում Հայաստանի դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ծրագրում էր հարձակվել հենց Հայաստանի, այլ ոչ Լեռնային Ղարաբաղի վրա: Ղարաբաղի սահմանն առավել պաշտպանված է: Հարձակվելով Հայաստանի վրա, Ադրբեջանը կսպասեր, մինչեւ Լեռնային Ղարաբաղի զորքերը հեռանային սահմանից եւ կհարձակվեր ԼՂՀ-ի վրա նույնպես: Եթե Սահակաշվիլու ծրագիրը չձախողվեր, Ադրբեջանը նույնպես կհարձակվեր Հայաստանի վրա, ասելով. ինչու Վրաստանին կարելի է, իսկ մեզ ոչ», - նշել է ՀԺԿ առաջնորդը: Սարգսյանը նաեւ նշել է, որ Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի հիմնավորումն արդեն վաղուց է պատրաստ:

«Եթե Հայաստանը ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ազատ լինի, ապա մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, նույնիսկ պատերազմի», - հայտարարել է ՀԺԿ առաջնորդը: