21 հուլիսի 2009 - 15:10 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները լոկ «իմիտացիա» են
Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կմասնակցի բանակցային գործընթացին, արդեն ոչ մի կասկած չի հարուցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն այն մասին, որ ԼՂՀ-ը կմասնակցի բանակցությունների բոլոր փուլերին, այլ ոչ միայն վերջին, արդեն շատ բանի մասին է խոսում: «Ղարաբաղն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը», - հայտարարել է ՀԺԿ առաջնորդը:
Սարգսյանը նաեւ նշել է, որ ներկա բանակցություններից ոչինչ ակնկալել պետք չէ, քանզի դրանք լոկ «իմիտացիա» են: «Ամեն անգամ երկրների նախագահները հանդիպում են , եւ ամեն անգամ խոսքը գնում է առաջընթացի մասին եւ այն մասին, որ հանդիպման համար նոր հող է նախապատրաստվում: Այդ հանդիպումները կարող են 10 տարի շարունակվել, եւ միեւնույն է, ոչինչ չի փոխվի»,-ասել է Սարգսյանը, նշելով, որ բանակցությունները ոչ մի առաջընթաց չեն ունենա, քանի դեռ երկու երկրների ժողովուրդների միջեւ չի հաստատվել վստահության մթնոլորտ: «Ամենակարեւորը մթնոլորտի ստեղծումն է, բանակցություններում առաջընթաց կլինի միայն այն ժամանակ, երբ երկրների միջեւ հաստատվեն տնտեսական հարաբերությունները: Սարգսյանի խոսքերով, ամենից ճիշտը կլիներ հրաժարվելը Մադրիդյան սկզբունքներից, քանի որ այդ սկզբունքները Հայաստանի օգտին չեն: Ստատուս-կվոյի փոփոխումը ոչ մի լավ հետեւանք չի ունենա երկու երկրների համար էլ», - հայտարարել է ՀԺԿ առաջնորդը: