21 հուլիսի 2009 - 17:25 AMT
«Արեւելյան գործընկերությունն» ԵՄ-ում Շվեդիայի նախագահության գլխավոր առաջնություններից է
«Արեւելյան գործընկերությունը» ԵՄ-ում Շվեդիայի նախագահության գլխավոր առաջնություններից է: Այդ մասին լրագրողներին է հայտնել դեսպան Հանս Գուներ Ադենը: Ըստ նրա, «Արեւելյան գործընկերությունն» առանձնակի դեր է կատարում, քանի որ այն սկսվեց լեհ-շվեդական նախաձեռնություններինց: «Ինչպես վկայում է նախագահող երկիրը, մենք կաշխատենք զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի ու «Արեւելյան գործընկերություն» ծրագրի 6 մասնակից երկրների միջեւ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Մենք այժմ դիտարկում ենք, թե ով է մասնակից երկրներից պատրաստ բանակցել ասոցիատիվ պայմանագրի կնքման շուրջ»,-հայտարարել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն կսկսի բանակցություններն այն երկրների հետ, որոնք ի վիճակի են համագործակցություն սկսել ազատ առեւտրի ոլորտում: