22 հուլիսի 2009 - 20:48 AMT
Հայերն ու ադրբեջանցիները դեռ երկար չեն կարողանա համատեղ ապրել ԼՂՀ-ում
«Ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար ակտուալ կմնա, եւ հայերն ու ադրբեջանցիները դեռ երկար չեն կարողանա համատեղ ապրել ԼՂՀ-ում, ինչպես, օրինակ, ֆրանսիացիներն ու գերմանացիները Էլզասում ու Լոթարինգիայում, քանի որ մենք տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ ենք: Տարբեր քաղաքակրթությունների պատկանող ժողովրդների մշակութային տարբերությունները հակասությունների են բերում, որոնք գրեթե միշտ հակամարտության են վերաճում»-այսօր մամլո ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը` պատասխանելով լրագրողներին հարցին երկու ժողվորդների խաղաղ գոյակցության մասին` Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի դեպքում: