23 հուլիսի 2009 - 12:35 AMT
«Արմավիան» «Էյ Էս Ջի» ընկերության հետ համատեղ անց է կացնում «Դեպի Եվրոպա» ակցիան
«Արմավիան» «Էյ Էս Ջի» ընկերության հետ համատեղ անց է կացնում «Դեպի Եվրոպա» ակցիան, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, գնելով «Արմավիա» ընկերության ավիատոմսերը կարելի է զբոսաշրջային ապահովագրական պոլիսները ստանալ 10 տոկոս զեղջով, արտերկիր մեկնող քաղաքացիների համար:
«Արմավիան» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի անդամ է, կատարում է ամսեկան շուրջ 250 չվերթ ԱՊՀ, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շուրջ 30 երկրներ: 2008թ. «Արմավիան» փոխադրել է շուրջ 647 000 ուղեւոր:

Ավիաընկերությունն ունի A-319 (3), A-320 (2), Իլ-86, Տու-134 ինքնաթիռներ:
«Արմավիան» կդառնա առաջին ընկերությունը, որը ձեռք կբերի նոր «Սուխոյ Superjet S-100» ինքնաթիռը, որը կհամալրի ավիաշարժակազմը մինչեւ 2009թ. ավարտը: