23 հուլիսի 2009 - 14:56 AMT
Սերգեյ Բաբայանը նշանակվել է Ռուսաստանում Merrill Lynch գլոբալ ֆինանսական շուկաների դեպարտամենտի համաղեկավարի պաշտոնում
Սերգեյ Բաբայանը նշանակվել է Ռուսաստանում Merrill Lynch գլոբալ ֆինանսական շուկաների դեպարտամենտի համաղեկավարի պաշտոնում, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Բաբայանը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 26-ին Բաքվում: 1994 թվականին ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը, իսկ 1997 թվականին` Ֆինանսական ակադեմիան: 1992 թվականին եղել է Արդշինբանկի վարչության նախագահի օգնական: 1993 թվականին` Tereza International (Մոսկվա) գանձապետարանի մենեջերը:

2001-2006 թթ. եղել է փոխնախագահ` ամրագրված եկամտով արժեթղթերով առեւտրային գործարքների բաժնի պետ, ֆինանսական գործիքների վաճառքի դեպարտամենտի պետ: 2006 թվականից եղել է ՄԴՄ-բանկի կորպորատիվ-ներդրումային բլոկի կառավարող տնօրեն, վարչության անդամ եւ համաղեկավար: