23 հուլիսի 2009 - 17:28 AMT
Էմին Գեւորգյանը 4-րդ մեդալը նվաճեց Հայաստանի ըմբշամարտի հավաքականի համար
ՀՀ ըմբշամարտի պատանեկան հավաքականը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության թիմային ստուգարքում գրավել է 5-րդ տեղը:
Հավաքականին ոսկի բերեց Արտակ Հովհաննիսյանը (42 կգ ք/կ): Բրոնզե մեդալներ նվաճեցին Վոլոդյա Ֆրանգուլյանը (50 կգ ք/կ) եւ Վալտեր Մարգարյանը (58 կգ ք/կ):
ՀՀ եւս երկու ներկայացուցիչ Դավիթ Ափոյանն (69 կգ ք/կ) ու Վահե Թամրազյանը (85 կգ ք/կ) գրավեցին 5-րդ տեղերը:
Մրցումների երկրորդ օրը միայն Էմին Գեւորգյանին (63 կգ ք/կ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:
Ռ.Քարամյանը (46 կգ ք/կ), Պ.Թադեւոսյանը (54 կգ ք/կ) եւ Է.Մկոյանը (76 կգ ք/կ) դուրս մնացին մրցաշարից, տանուլ տալով առաջի իսկ մենամարտերում:
ՀՀ ըմբշամարտի պատանեկան հավաքականը նվաճեց 5-րդ տեղը` հավաքելով 65 միավոր թիմային ստուգարքում: 95 միավորով առաջին տեղում է Ռուսաստանը, երկրորդում` Վրաստանն է 65 միավորով , 3-4 տեղերում են Թուրքիան ու Ադրբեջանը 63 ու 60 միավորներով: