23 հուլիսի 2009 - 21:16 AMT
Լույս է տեսել ԱՄՆ-ի հայտնի հայերի մասին պատմող Yes, We Have ալմանախը
Արվեստենրի հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակվել է Yes, We Have ալմանախը, որը պատմում է այն ավանդի մասին, որ բերել են հայերը ԱՄՆ-ի գիտության, տեխնոլոգիաների, կերպարվեստի, գրականության, երաժշտության, սպորտի ոլորտներում: Հավաքածուն հրատարակել է հիմնադրամի նախագահ Ստեֆեն Պարթամյանը: Ալմանախը բացվում է Բարաք Օբամայի ապրիլ 24-ի ուղերձով, որտեղ Հայոց ցեղասպանության փոխարեն օգտագործվեց Մեծ եղեռն արտահայտությունը:
Հայերը կարեւոր դեր են ունեցել Ամերիկայի զարգացման գործում դեռեւս 1600թթ. ի վեր, երբ Մարտին անունուվ մի հայ, հիմնավորվել է Ջեյմսթաունի գաղութում: Նրանից է սկսվում ալմանախը:
«Մենք հանդես եկանք նման նախաձեռնությամբ` հիշեցնելու համար ամերիկացի առաջնորդներին այն ավանդի մասին, որ ունեցել են հայերը ԱՄՆ-ի կայացման գործում»,-ասել է Պարթամյանը, գրում է Asbarez.com-ը: