24 հուլիսի 2009 - 15:05 AMT
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոխարինումը ոչինչ չի տա
Էդվարդ Նալբանդյանը պարզապես մի «պտուտակ» է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած մեխանիզմում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը : «Միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում է հնարավոր շտկել Լեռնային Ղարաբաղի հակամարության կարգավորման շուրջ ծագած իրավիճակը», - ընդգծել է նախկին արտգործնախարարը:

Նրա խոսքերով, ԱԳՆ ղեկավարի հրաժարականը ոչինչ չի տա, քանի որ նրան կփոխարինի մեկ ուրիշ հնազանդ կամակատար: «Երկրում գործում է տոտալիտար համակարգ, որտեղ ամեն ինչ մեկ մարդ է որոշում», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղելավարը, ընդ որում նշելով, որ պետք է հեռանա նա, ով ստեղծել է այդ իրավիճակը: