25 հուլիսի 2009 - 15:48 AMT
Երեւանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում զոհվածների հիշատակին հուշարձան կկանգնեցվի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ եւ իր գլխավորությամբ սույն թվականի հուլիսի 25-ին ստեղծվել է հանձնաժողով, որը կզբաղվի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքներով, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: