27 հուլիսի 2009 - 15:31 AMT
Ռալֆ Յիրիկյանը` 2008թ. «Գյումրու տարվա մարդ»
Շաբաթ օրը Գյումրիի արվեստների ինստիտուտում կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մեծարման միջոցառումը, որտեղ նրան շնորհվեց «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը:
2009թ. սկզբին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Գյումրու տարվա մարդ» հասարակական կազմակերպությանը` առաջարկելով քննարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին 2008թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհելու հարցը: «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբը, որի անդամներ են անվանի մարդիկ գիտության, մշակույթի - կրթության ոլորտներում, որոշեց Ռալֆ Յիրիկյանին շնորհել 2008թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը:
«Գյումրեցիների բարոյա-հոգեբանական ավանդների զարգացմանը նպաստող գործունեության` 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի տարելիցի կապակցությամբ Գյումրու քսան անօթ-ան ընտանիքներին նվիրաբերելու ակցիայի համար», - գրված է «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբի որոշման մեջ:
«Գյումրու տարվա մարդ» տիտղոսի վկայականը Ռալֆ Յիրիկյանին հանձնեց 2008թ. դեկտեմբերի 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից նոր բնակարան ստացած երիտասարդ մայրերից մեկը` Նարինե Խարաջյանը:
Երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականություն դարձրեց գյումրեցի 20 անօթեւան ընտանիքների երազանքը: Հայկական ընկերության բարի կամքի շնորհիվ` հնարավոր դարձավ օգնել 20 անօթեւան ընտանիքների, որոնք տեղափոխվեցին իրենց պարզ ու բարեկարգ բնակարանները մինչեւ հայաստանյան ցրտաշունչ ձմեռվա վրա հասնելն ու դիմավորեցին Նոր Տարին նորոգված հավատով եւ նոր երազանքներով: