27 հուլիսի 2009 - 16:11 AMT
Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը կարող է կայանալ Քիշնեւում
Հուլիսի 26-ին Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքային հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են մադրիդյան առաջարկությունների նորացված տարբերակի նախապատրաստմանն առնչվող հարցեր` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի ու Նիկոլյա Սարկոզիի Ակվիլայում արված հայտարարությանը համաձայն:

Սեպտեմբերիկն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու համար, որը հավանաբար կանցնի Քիշնեւում ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովում: