27 հուլիսի 2009 - 17:19 AMT
Հայաստանում տեղի կունենա թրաֆիկինգին նվիրված սեմինար
Հուլիսի 27-30 Երեւանում 40 մարզային երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կկայանա չորսօրյա սեմինար «Երիտասարդության դերը թրաֆիկինգի կանխման գործում»: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանի խոսքով, միջոցառման նպատակն է` ապահովել երիտասարդության անվտանգությունը, քանի որ վերջինս ամենից հաճախ է հայտնվում ռիսկի գոտում:
«Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, 2009թ. աշնանը ծրագրվում է հեռուստակամուրջ անցկացնել Հայաստանի խոշոր քաղաքների միջեւ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում թրաֆիկինգի հաղթահարման հնարավոր միջոցներին առնչվող հարցեր»,- ասել է Արսեն Քարամյանը:
Սեմինարի մասնակիցներին կտրամադրվեն այլ երկրների օրենսդրությունները, որոնք կարգավորում են այդ ոլորտը, ինչպես նաեւ կտրամադրվի սեմինարների շրջանակներում միջազգային ու հասարակական կազմակերպությունների եւ պետկառույցների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում միջազգային փորձին ծանոթանալու հնարավորություն: