27 հուլիսի 2009 - 20:49 AMT
Հայաստանը խուսափո՞ւմ է մասնակցել եվրոպական նախաձեռնություններին
«Հայաստանը չի մասնակցում եվրոպական նախաձեռնություններին, երբ դրանց դեմ է հանդես գալիս Ռուսաստանը: Օրինակ ՀՀ-ն չմասնակցեց Վրաստանում PFP շրջանակներում անցած զորավարժություններին, իբր, վրացական զորքերի տանկային բրիգադի ապստամբության պատճառով»,-հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀԿ անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նա նաեւ նշել է, որ նման դեպքերում ՌԴ-ն սովորաբար իր կարծիքն արտահայտում է ԶԼՄ-ների միջոցով, որոնք արտահայտոմ են Կրեմլի պաշտոնական տեսակետը:

ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, հերքելով Սաֆարյանի փաստարկները, նշել է, որ Վրաստանում «այն պահին իրական ներքաղաքական խնդիրներ էին առաջացել, որոնց պատճառով Հայաստանը հրաժարվեց մասնակցել զորավարժություններին»: