27 հուլիսի 2009 - 21:30 AMT
8 գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ Angry studio-ից
Angry studio-ն հայ հանդիսատեսին կներկայացնի իր նոր նախագիծը, որտեղ ներառված է 8 գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ, որոնցից 3-ը դրամա են, 2-ը` կատակերգություն, 1-ը` դետեկտիվ, 1-ը` հոգեբանական, եւ 1-ը` բազմաժանր:

«Մեր թիմի նպատակն էր նոր ալիք բարձրացնել հայ կինեմատոգրաֆի որոշ չափով լճացած աշխարհում»,-ասել է ստուդիայի համահիմնադիր ու նախագծի պրոդյուսեր Վահան Գասպարյանը:

Նախագիծն իրականացվել է ընթացիկ տարվա մայիսից, իսկ սեպտեմբերին ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: Այդ 8 ֆիլմերի DVD-ն վաճառքում կհայտնվի Հայաստանի բոլոր մասնագիտացած խանութներում: