27 հուլիսի 2009 - 23:01 AMT
Հայաստանյան Unitel պրովայդերը միացել է Telsell էլեկտրոնային վճարային համակարգին
Հայաստանյան Unitel պրովայդերը միացել է Telsell էլեկտրոնային վճարային համակարգին: Այսուհետ Unitel-ի ծառայությունների համար հնարավոր կլինի վճարել Telsell էլեկտրոնային վճարային համակարգի ցանկացած կետում` Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում:
Վճարային տերմինլաների միջոցով վճարում կատարելիս, Unitel համակարգում գրանցված բաժանորդները, կկարողանան մարել միջազգային զանգերի պարտքերը 10 տոկոս զեղջով:
Վճարման գործընթացը տեւում է մեկ րոպեից ոչ ավել, իսկ կոմիսիոն վարձավճարներ չեն գանձվում: