27 հուլիսի 2009 - 23:18 AMT
Կարեն Ավագյանը չի հերքել եւ չի հաստատել Գալուստ Սահակյանի հայտարարությունը Թուրքիայի հետ սահմանի վերաբերյալ
«Թուրքիայի համար հարաբերությունները կարեւոր են Հայաստանի համար եւ այժմ մենք սպասում ենք Թուրքիայի պատասխանին: Թուրքիայի հետ սահմանի բացումը կարեւոր է առաջին հերթին տնտեսական նպատակների համար»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե կարելի է արդյոք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գ.Սահակյանի խոսքերն այն մասին, որ Թուրքիայի հետ ճանապարհները բացելը դեռեւս չի նշանակում Հայաստանի հետ գոյություն ունեցող սահմանի ճանաչում, համարել նաեւ կուսակցության դիրքորոշումը` Ավագյանը չի հերքել եւ չի հաստատել Գալուստ Սահակյանի հայտարարությունը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հուլիսի 24-ին ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է.«Կարեւոր է նշել, որ մենք ցանկանում ենք ճանապարհը բացել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, ոչ թե սահմանը, քանի որ, ով է ասել, թե առկա սահմանագիծն է իսկական սահմանը երկու երկրների միջեւ»: