29 հուլիսի 2009 - 16:33 AMT
Հայաստանում նոր նամականիշեր են դրվել շրջանառության մեջ
Այսօր Երեւանի Շախմատի տանը մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին «Հայաստանը` Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով երկու նոր նամակնիշ:

Պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատրյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը:

ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս նամականիշերը կմնան պատմության մեջ որպես հիշատակ մեր շախմատիստների հաղթանակների մասին: