29 հուլիսի 2009 - 17:01 AMT
Սղաճը Հայաստանում չի գերազանցի 3 տոկոսը
Սղաճը Հայաստանում չի գերազանցի 3 տոկոսը, լրագրողներին է ասել ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Մեր կանխատեսումներով, չի ակնկալվում, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում սղաճը մեծ վտանգ կներկայացնի գլոբալ տնտեսության համար»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է հաջորդ տարուն, ապա ըստ Վարուդակիսի, այդ ցուցանիշը կախված կլինի բազում արտաքին գործոններից, այդ թվում նաեւ նավթի գներից: «Մենք գտնում ենք, որ գալիք տարում ՀՀ տնտեսության վերականգնումը դանդաղ կընթանա եւ դա կպահի սղաճը նույն մակարդակի վրա»,-ասել է Վարուդակիսը:
Միեւնույն ժամանակ, ՀԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի նվազում երկրոդ կիսամյակում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, սղաճը 2009թ. հունվար-հունիսին կկազմի 2,7 տոկոս, իսկ ՀՆԱ-ն ` 16,3 տոկոս: