29 հուլիսի 2009 - 18:52 AMT
Հայաստանը չի կարող բանակցություններ վարելմ Վերին Լարս ՀԱԿ բացման հարցի շուրջ
Վերին Լարս Հսկիչ-անցումային կետի բացման հարցում Հայաստանը չի կարող հանդես գալ որպես բանակցությունների կողմ: Այդ մասին այսօր նոր նամականիշերի մարման եւ շրջանառության մեջ մտցնելու արարողությանը ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ հարցը պետք է լուծվի բացառապես Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի պաշտոնական անձանց միջեւ: Ամեն դեպքում, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի կարծիքով, այդ բանակցությունների արդյունքների մասին Հայաստանին հայտնի կդառնա մոտ ապագայում: