29 հուլիսի 2009 - 21:48 AMT
Մեր ուժն ազատագրված տարածքների յուրացման մեջ է
«Ինձ շատ են անհանգստացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կյանքի զանազան ոլորտների հետ կապված հարցերը, մասնավորապես` ազատագրված տարածքների բնակեցման հարցը»,- այսօր Հայաստանի Հանրային խորհրդի նիստին հայտնել է Բաբկեն Հարությունյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն գրեթե 20 տարի ունեին ազատագրված տարածքների յուրացման համար, ինչը չարվեց` նշելով, որ այդուհանդերձ «մեր ուժն ազատագրված տարածքների յուրացման մեջ է»: