29 հուլիսի 2009 - 23:05 AMT
Windows 7 Ultimate ակտիվացման համակարգն արդեն հասցրել են «կոտրել»
Windows 7 ակտիվացման համակարգն արդեն հասցրել են «կոտրել»: Նոր օպերացիոն համակարգի ակտիվացման ծածկագրի խափանումը տեղի ունեցավ Windows 7 Ultimate DVD-ի արտահոսքից հետո, որը նախատեսված է Lenovo-ի համար, որից հետո օգտագործվել են նրա բոլոր բանալիները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խոշոր արտադրողների համար Windows 7-ը գործնականում օգտագործում է ակտիվացման նույն սխեման, ինչ եւ Windows Vista-ն, միայն նորացնելով այն մինչ 2.1 վարկածը:

Այնպես որ, մինչեւ վերջերս ամեն ինչ կախված էր բանալիների բացակայությունից, ինչն էլ հանգուցալուծվեց այս արտահոսքի հետ միասին: Հետաքրքական է, որ «արտահոսած» բանալին այսպես կոչված վարպետ-բանալին է, որը թույլ է տալիս ակտիվացնել շատ արտադրողների համակարգեր, բացառությամբ Lenovo-ի` HP, Dell, MSI եւ այլն:

Windows 7 Professional, Windows 7 Home Premiwum, Windows 7 Home Basic եւ Windows 7 Starter վարկածների բանալիների դեպքում դեռեւս արտահոսք չի եղել, այնպես որ «պիրատական» ծրագրերից օգտվող քաղաքացիները դեռեւս ստիպված են լինելու բավարարվել նոր օպերացիոն համակարգի Ultimate վարկածով, գրում է bugtraq.ru-ն: