29 հուլիսի 2009 - 23:18 AMT
Թուրքիան ցանկանում է վճռականություն տեսնել Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման հարցում
Թուրքիան ցանկանում է վճռականություն տեսնել Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, երկրի կառավարությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: «Սակայն միեւնույն ժամանակ, շատ կարեւոր է, որ նման վճռականություն բխի միջազգային հանրությունից, հատկապես Հայաստանից` Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորելու հարցում»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում տարածաշրջանը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ականատեսը, հաղորդում է Anatolian News Agency-ն: