30 հուլիսի 2009 - 12:53 AMT
Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) աջակցում է Հայաստանում առաջնային եւ երկրորդային հիփոթեքային շուկաների զարգացմանը
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ին այսօր հրավիրել է աշխատանքային խմբի առաջին նիստը, որի աշխատանքները ուղղված են բնակարանային ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը Հայաստանում:

Ինչպես ասվում է IFC մամլո ծառայութայն հաղորդագրության մեջ, աշխատանքային խմբի, որը սըտեղծվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից, գործունեությունը ուղղված է լինելու երկրում առաջնային - երկրորդական հիպոթեքային շուկաների զարգացման խոչընդոտների բացահայտմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, վարկավորման ազգային ստանդարտների բարելավմանը, ինչպես նա- միջազգային լավագույն փորձի ներկայացմանը - ներդրմանը։

Աշխատանքային խումբը կազմված է IFCի, Համաշխարհային Բանկի, Հայաստանի Կենտրոնական Բանկի, Գերմանական KfW բանկի, USAID-ի, - այլ շահագրգիռ բանկերի - ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներից։ Խմբի մասնակիցներից ոմանք, ներառյալ IFC-ի - KfW-ի ներկայացուցիչները, քննարկման են ներկայացրել իրենց միջազգային փորձը նվիրված հիփոթեքային ֆինանսավորմանը։

«IFCի աջակցությունը հիփոթեքային ֆինանսավորման ծրագրի խթանման մեր նախաձեռնությանը շատ կարեւոր էե, նշել է Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ «Կենտրոնական բանկը բարձր է գնահատում IFCի ակտիվ ներգավվածությունը Հայստանում առաջնային - երկրորդական հիփոթեքային շուկաների զարգացման գործընթացին, հաշվի առնելով զարգացող երկրների հիփոթեքային շուկաներում նրա մեծ փորձը»։