30 հուլիսի 2009 - 21:11 AMT
Օգոստոսի 6-ին Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա
Օգոստոսի 6-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Այցը կկայանա Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Այցի ընթացքում կքննարկվեն էներգետիկայի հարցերը, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ մաքսային խնդիրները, ինչպես նաեւ առաջին թուրքական ԱԷԿ կառուցումը: Պուտինն ու Էրդողանը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային համագործակցությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն` վկայակոչելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը: