30 հուլիսի 2009 - 22:28 AMT
«Արի տուն» ծրագրի մասնակիցները հանդիպել են Հայաստանի նախագահի հետ
«Արի տուն» նախագծի նպատակն է` զարգացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախագծի ծրագրի մեջ մտնում է` մասնակիցներին ծանոթացնել հայկական ընտանիքի ավանդական կենցաղի հետ եւ մերձեցնել նրանց այդ ընտանիքների հետ:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ երեխաների համար մեծ նշանակություն է ունեցել Սեւանում կայացած հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ծրագրին մասնակցել են 63 ուսանողներ Ռուսաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Սիրիայից, Վրաստանից եւ Ուկրաինայից: «Արի տուն» ծրագրի մասնակիցների հաջորդ խումբը Հայաստան կժամանի օգոստոսի 1-ին: