31 հուլիսի 2009 - 16:25 AMT
«ԱրմենՏելը» հայտարարել է վաճառքի ու սպասարկման նորացված գրասենյակների բացման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարել է վաճառքի ու սպասարկման նորացված գրասենյակների բացման մասին Հայաստանի չորս քաղաքում` Աշտարակում, Թալինում, Սիսիանում եւ Մեղրիում` հաճախորդների սպասարկման որակի բարձրացման ծրագրի շրջանակներում:

«Վերջին ամիսներին վաճառքի ու սպասարկման կենտրոնները մշտապես ուշադրության կենտրոնում են եղել: Բացվել են նոր գրասենյակներ, գործող գրասենյակները վերանորոգվել են եւ տեղափոխվել առավել հարմարավետ վայրեր»,-բացմանը հայտարարել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Իգոր Կլիմկոն նշել է նաեւ, որ նոր գրասենյակների առանձնահատկությունն այն է, որ այնտեղ կտրամադրվի հեռահաղորդակցային ծառայությունների ողջ սպեկտրը եւ հետեւաբար, որակի չափանիշն այստեղ առանձնահատուկ պետք է լինի: