31 հուլիսի 2009 - 16:52 AMT
Մոսկովյան «Տրանսֆեր» ցուցահանդեսում ԱՊՀ երկրների նկարիչները կներկայացնեն իրենց աշխատանքները
Մոսկվայի ժամանակակից արվեստի «Մարս» կենտրոնում այսօր բացվել է արտասովորոր մի ցուցահանդես: «Մեկ վեցերորդը պլյուս» ծրագրի շրջանակներում «Տրանսֆեր» ցուցահանդեսին են հրավիրվել ամենաարտառոց գեղանկարիչները ԱՊՀ բոլոր երկրներից: Նկարիչները Մոսկվա են բերել իրենց քանդակները, նկարներն ու տեսաինստալյացիաները:

Ցուցահանդեսի նախաձեռնողը ՌԴ Նկարիչների միությունն է, ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Միր» հեռուստաալիքը, արվեստագետներն ընդգծել են, որ նման ստեղծագործությունները պետք է ուղղակի տրամդրություն ստեղծեն եւ ասել են, որ մասնակիցներին դա հաջողվել է:

Օգոստոսի 18-ին Մոսկվայում ԱՊՀ կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ կբացվի վավերագրական կինոյի ու լուսանկարների ցուցահանդեսը: