31 հուլիսի 2009 - 17:54 AMT
Վրաստանը դեղին համարանիշերով հայկական տաքսիներին թույլ է տվել հատել սահմանը
Այս տարվա օգոստոսի 1-ից դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը, հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, նման պայմանավորվածություն ձեռք է բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ` հաշվի առնելով տաքսի ծառայություն մատուցողների առաջարկությունը:

Ներկայումս հանրապետությունում գործում է տաքսի ծառայություն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպություն` 6792 մեքենայով եւ 605 անհատ ձեռներեց: