31 հուլիսի 2009 - 19:22 AMT
Ծաղկաձորում կանցնի 7-րդ Համահայկական երիտասարդական համաժողովը
Օգոստոսի 10-15 Ծաղկաձոր հանգստյան գոտում կանցնի «Համագործակցություն» թեմայով 7-րդ Համահայկական երիտասարդական համաժողովը:

Համաժողովի կազմակերպիչը «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնն է»:

Համաժողովին մասնակցելու հայտերն ընդունվում էին մինչեւ հուլիսի 20-ը, սակայն չի բացառվում, որ հայտերի ընդունման ժամկետը կերկարացվի: համաժողովին 100 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքի այլ ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդության խնդիրները, երիտասարդության հարցերով պետական քաղաքականությունը, ինչպես նաեւ երիտասարդության ակռա խնդիրների հնարավոր լուծումները: