31 հուլիսի 2009 - 20:44 AMT
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Միսս Յոթ Երկրամասեր 2009» գեղեցկության մրցույթը
Հուլիսի 29-ին Հայաստանում` «Սունդուկյանի» անվան թատրոնում առաջին անգամ անցկացվեց «Միսս Յոթ Երկրամասեր 2009» գեղեցկության մրցույթը:

«Միսս Յոթ Երկրամասեր 2009» մրցույթի հաղթող է ճանաչվել Սլովակիայի ներկայացուցիչ Սաբինա Օվարեւան, երկրորդ վիցե-միսս է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Մարիկա Թունյանը, իսկ առաջին վիցե-միսս է դարձել Նոնա Դիակոնիձեն Վրաստանից:

Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Նիգերիայի, Լատվիայի, Սլովենիայի, Բրիտանիայի, Լիտվայի, Սլովակիայի, Մոլդովայի, Բրազիլիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:

Միջոցառումը կազմակերպել էր «Miss եւ Mister» բարեգործական հիմնադրամը: