1 օգոստոսի 2009 - 12:07 AMT
Լվովի հայկական եկեղեցում վերականգնվել է վանդալների ոչնչացված խաչը
Լվովի հայկական եկեղեցում վերականգնվել է վանդալների ոչնչացված փայտե խաչը, որը 17-րդ դարի վերջի ճարտարապետության նմուշ է: Խաչը տեղադրված էր եկեղեցու մուտքի մոտ:

Աշխատանքները տեւեցին գրեթե երկու ամիս եւ բավական խորհրդավոր անակնկալներ մատուցեցին, հոգեւոր խորհրդանիշի վերականգնումը անց է կացվել լվովցի վերականգնող Յուրի Օստրովսկու ղեկավարությամբ:

Վերականգնման ընթացքում հետաքրքիր մանրամասն պարզվեց` խաչված Քրիստոսի ոտքերը պատված չէին այն հատուկ պաշտպանիչ շերտով, ինչ ամբողջ խաչը: Սակայն, չնայած լաքի կամ խեժի բացակայությանը, փայտը, որն արդեն 200 տարեկան է, այդ տեղում բոլորովին չի վնասվել, ավելին, նորի տեսք ունի: Հենց այդ մասին են ամենից շատ դիպել հավատացյալները, ինչն էլ, ըստ վարպետների, յուրատեսակ կենսաբանական աուրա է ստեղծել, որը քիմիկատներից հզոր է, հաղորդում է Analitika.at.ua-ն: