1 օգոստոսի 2009 - 12:45 AMT
Nabucco- իրականացումը հնարավոր է որոշակի գործոնների կատարման դեպքում
«Nabucco նախագծի իրականացումը հնարավոր է որոշակի գործոնների կատարման դեպքում: Կան հարցեր, որոնք դեռեւս մշակման կարիք ունեն: Օրինակ, թե գազի ինչ քանակ է հարկավոր սպառողներին եւ այլոց: Հենց որ գտնվեն գազի առաքիչները, նախագիծը կարող է իրականացվել», հայտարարել է Կոլումբիայի համալսարանի Էներգետիկայի, ծովային տրանսպորտի եւ հասարակական քաղաքականության հետազոտական կենտրոնի աշխատակից Ջանին Միտչելը: Նրա խոսքերով, նախագծի իրականացմանը կարող են խոչընդոտել ինչպես քաղաքական գործոնը, այնպես էլ` գազի անբավարար քանակը: «Գազի անբավարար քանակը դեռ չի նշանակում, որ այն չի բավարարի առաքիչների մոտ, ուղղակի դեռեւս հստակ հայտնի չէ, թե որ աղբյուրները կօգտագործվեն Nabucco խողովակաշարով գազի առաքման համար: Իսկ Իրանի մասնակցությունը հնարավոր է միայն Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման դեպքում»,-գտնում է ամերիկացի փորձագետը: