1 օգոստոսի 2009 - 14:27 AMT
Ամառային սեզոնը ձեռնատու է հայաստանյան գների համար
Սպառողական գներ: 2009թ. հունիս-հուլիսին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3.0% ընդհանուր գնանկում, այդ թվում, հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.7%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք - ծխախոտ) գները 2009թ. հուլիսին հունիսի համեմատ նվազել են 5.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.5% - 0.1%-ով:

2009թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.6%):

2009թ. հուլիսին 2008թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 3.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք - ծխախոտ)՝ 99%, ոչ պարենային ապրանքներինը՝ 4.6%, ծառայությունների սակագներինը՝ 9.7%, իսկ հունվար-հուլիսին 2008թ. հունվար-հուլիսի համեմատ՝
համապատասխանաբար 2.7%, 99.2%, 10%: