1 օգոստոսի 2009 - 17:23 AMT
Երեւանում կայացել է Համահայկական խաղերի բասկետբոլային եւ ֆուտբոլային առաջնությունների վիճակահանությունը
Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում կայացել է Համահայկական խաղերի բասկետբոլային եւ ֆուտբոլային առաջնությունների վիճակահանությունը:
Այս տարի Համահայկական խաղերը կկայանան օգոստոսի 9-16 երկու սպորտաձեւերում` ֆուտբոլ եւ բասկետբոլ:
Մրցություններին ներկայացված են 16 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից, Արգենտինայից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Լիբանանից:
Բասկետբոլի վիճակահանության արդյունքներով, նախնական հանդիպումներին Թեհրանի թիմը կհանդիպի Ստամբուլի թիմի հետ, Սպահանի թիմը` Սոչիի թիմի հետ, «Մաշադա» ակումբը (Իրան)` Կահիրեի թիմի հետ, իսկ երեւանցիները կհանդիպեն Ալեքսանդրիայի թիմի հետ:
Ֆուտբոլի վիճակահանության արդյունքներով, նախնական հանդիպումներին Ստեփանակերտը կհանդիպին Էջմիածնի թիմի հետ, Գյումրու մարզիկները կհանդիպեն Բուենոս-Այրեսի թիմի հետ, իսկ «Գորգանա» (Իրան) ակումբը` Լոս-Անջելեսի թիմի հետ:
Բասկետբոլի հանդիպումները կկայանան Երեւանում, ֆուտբոլի հանդիպումները` Արարատում, Աբովյանում, Արտաշատում եւ Աշտարակում: