3 օգոստոսի 2009 - 19:08 AMT
Վրաստանը եւ Ուկրաինան ներկա փուլում պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին
Վրաստանը եւ Ուկրաինան ներկա փուլում պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Այս փուլում նրանք չեն կատարել անհրաժեշտ պայմանները»,- ասել է Ռասմուսենը Բրյուսելում կայացած իր առաջին մամլո ասուլիսին:

Ընդ որում գլխավոր քարտուղարը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը, որ Վրաստանն ու Ուկրաինան ապագայում կմտնեն դաշինքի մեջ եւ այն կշարունակի նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դրա համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռասմուսենը, որը օգոստոսի 1-ից պաշտոնապես անցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, երկուշաբթի օրը իր պարտականությունների կատարմանն է անցել Հյուսիսատլանտյան դաշինքի բրյուսելյան շտաբակայանում: