5 օգոստոսի 2009 - 16:55 AMT
Մեթյու բրայզան կմասնակցի Ծաղկաձորում կայանալիք «Եվրոֆորումին»
Օգոստոսի 7-ին Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը տեղի կունենա ԱՄՆ փոխքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հանդիոպումը հայ եւ եվրոպացի ուսանողների հետ` «Եվրոֆորումի» ծրագրի շրջանակներում: Ինչպես PanARMENIAN-ին հաղորդել են Երեւանում ԱՄՆ դեսպանատան ծառայությունից, հանդիպմանը Բրայզան կխոսի տարածաշրջանային եւ երկկողմանի հարցերի շուրջ, որից հետո կպատասխանի «Եվրոֆորումի» մասնակիցների եւ մամուլի ներկայացուցիչների հարցերին: