5 օգոստոսի 2009 - 17:01 AMT
National Geographic-ն առանձնացրել է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմից
National Geographic-ի maps@ngs.org կայքում տեղակայվել է Հարավային Կովկասի քարտեզն իրական սահմաններով, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձնացված է պետական սահմանների ձեւաչափով:

Սակայն ԼՂՀ քարտեզի վրա կա «վիճելի տարածք» նշումը եւ Ստեփանակերտի փոխարեն ԼՂՀ մայրաքաղաք է նշվում Խանկենդին: