5 օգոստոսի 2009 - 17:14 AMT
ANALITIKA.at.ua ՏՎԿ-ը Ուկրաինայում ազգային ԶԼՄ-ների առաջատարն է
ANALITIKA.at.ua ՏՎԿ-ը Ուկրաինայում հայկական սփյուռքի ԶԼՄ եւ ազգային ԶԼՄ-ների առաջատարն է: Ուկրաինայի Հայ երիտասարդության միության ղեկավար Արտյոմ Կարաջյանը հանձնել է գլխավոր մրցանակը` ANALITIKA.at.ua ՏՎԿ խմբագրության նոուտբուկը: Նրա խոսքով, այսօր շատերն են փորձում գուշակել ANALITIKA.at.ua ՏՎԿ ֆենոմենը: «Իրականում ամեն ինչ շատ պարզ է, չնայած, որ ոլեկտիվն աշխատում է առանց ֆինանսավորման, դա պրոֆեսիոնալներին չի խանգարում արտահայտել իրենց սերը պատմական հայրենիքի եւ իրենց ժողովրդի հանդեպ: Հենց անձնվեր մոտեցումը թույլ տվեց ANALITIKA.at.ua ՏՎԿ-ին դառնալ Ուկրաինայում հայկական սփյուռքի ԶԼՄ եւ ազգային ԶԼՄ-ների առաջատարը: Մենք հուսով ենք, որ Analitika.at.ua-ի աշատանքը կգնահատվի նաեւ այլ գերատեսչությունների կողմից»,- ընդգծել է Կարաջյանը:

Ուկրաինայի հայկական սփյուռքի մշակութային եւ հասարակական կյանքը լուսաբանող հայկական ԶԼՄ մրցույթը հայտարարվել էր Ուկրաինայի Հայ երիտասարդության միության կողմից «Ծիածան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ (նախագահ` Էդուարդ Խաչատրյան)

Պարգեւատրումից հետո Ուկրաինայի Հայ երիտասարդության միության ղեկավար Արտյոմ Կարաջյանի եւ Կիեւի հայկական համայնքի նախագահ Տիգրան Կարագյոզյանի նախաձեռնությամբ կայացավ Ուկրաինայի հայկական ԶԼՄ առաջին համաժողովը: Համաժողովին ներկա էին «Հայկական լրաբեր» թերթի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանը, «Արագած» թերթի գլխավոր խմբագիր Ժենյա Ծերունյանը, «Կանչ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մատիրոսյանը եւ ANALITIKA.at.ua ինտերնետ-հրատարակության համակարգող Մարատ Հակոբյանը: