5 օգոստոսի 2009 - 20:04 AMT
Global Insulator Group-ն ու Հարավուրալյան արմատուրայի ու մեկուսիչների գործարանն ամրապնդում են Հայաստանի ու ՌԴ-ի կապերը
Հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման համար հուշամեդալով է պարգեւատրվել Global Insulator Group-ի ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ռոզովը: Դա ՀՀ էլեկտրահաղորդիչ գծերի ու էներգետիկ ոլորտի համար սարքավորումներ արտադրողի սերտ քառամյա համագործակցության արդյունք է:

Global Insulator Group ՍՊԸ-ն «Հարավուրալյան արմատուրայի ու մեկուսիչների գործարան» ԲԲԸ-ի կառավարող ընկերությունն է, որն իրացնում է ապակե, ճենապակե մեկուսիչներ ու գծային արմատուրա, որի արտադրողն է ՌԴ-ի այդ ոլորտի առաջատար արտադրողը: Վերջին 2-3 տարում գործարանի առաքումները լիովին բավարարում են Հայաստանի էներգասարքավորումների պահանջարկը:

Երկրի պետկառույցների հետ հետագա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում: Հայաստանը էլեկտրաէներգիայի ներկրման-արտահանման գործարքներ է կատարում հարեւան երկրների հետ: Այդպիսով, սարքավորումների առաքումներն ամրապնդում են ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի կապերը, այլ նաեւ նպաստում են ողջ աշխարհի միջպետական հարաբերությունների զարգացմանը, հաղորդում է elec.ru-ն: