7 օգոստոսի 2009 - 12:16 AMT
Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել նավթագազային ոլորտում
Թուրքիայի ու Ռուսաստանի վարչապետներ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը Անկարայում բանակցությունների արդյունքում համագործակցության մասին փաստաթղթեր կնքեցին գազային ու նավթային ոլորտներում:

Գազային ոլորտում համագործակցության մասին արձանագրությունը, մասնավորապես, ենթադրում է, որ Թուրքիան կհամաձայնվի Soutf Stream-ի կառուցմանն իր տարածքային ջրերում: Արձանագրվել է նաեւ կողմերի շահագրգռվածությունը «Երկնագույն հոսք-2» գազամուղի կառուցման հարցում:

Նավթային ոլորտում ենթադրվում է ստեղծել ռուս-թուրքական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ՌԴ մասնակցության հնարավորությունը Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցմանը:

Բացի այդ, Պուտինը հայտարարեց ռոսւ-թուրքական կոնսորցիումի հաղթանակի մասին Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի կառուցման համար հայտարարված մրցույթում: «Դա լայն հնարավորություններ է բացում մեր երկրների միջեւ: Երկու կողմերը, հավանաբար, շահագրգռված են նախագծում: Նրանք մտադիր են սեղմ ժամկետում համաձայնեցենլ մանրամասներն ու ձեռնամուխ լինել շինարարությանը»,-հայտարարել է նա` հավելելով, որ կարեւոր փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցրել են ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» եւ «Ակրոն» ընկերությունները:

Պուտինը հիշեցրել է, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ աճել է շուրջ 50 տոկոսով եւ գերազանցել է 33 մլրդ դոլարը: ՌԴ-ն առաջին տեղում է Թուրքիայի արտաքին առեւտրի գործընկերների շարքում, իսկ Թուրքիան` հինգերորդն է ՌԴ-ում: Կողմերը պայմանավորվել են նաեւ բացել եւս երկու «կանաչ միջանցք» փոխադարձ առեւտրի համար: Միջանցքներից մեկը կլինի ծովային, երկրորդը` ավոտմոբիլային:

Սակայն Պուտինն ու Էրդողանը համակարծիք չեղան Soutf Stream-ի ու Nabucco-ի միջեւ մրցակցության հարցում: Մրցակցության մասին ասաց Վ.Պուտինը` նշելով, որ Soutf Stream-ի ու Nabucco-ի միջեւ մրցակցությունը ավելի բարձր է, քան Սամսուն-Ջեյհան եւ Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նաթամուղերի կառուցման նախագծերի միջեւ: Սակայն Էրդողանը չհամաձայնվեց, նա գտնում է, որ Soutf Stream-ն ու Nabucco-ն մրցակիցներ չեն, դա էներգակիրների դիվերսիֆիկացում է, հաղորդում են ԶԼՄ-ները: