7 օգոստոսի 2009 - 16:41 AMT
Քանի դեռ Օբաման եւ վիճում են, Կովկասը «կապրի»
«Ըստ երեւույթին, Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների կարծիքներն Անդրկովկասի հարցում չեն համընկնում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` ընդ որում նշելով, որ այդ իրադրությունը ձեռնտու է Ռուսաստանին: Նրա խոսքով, այն, որ Մեդվեդեւը եւ Օբաման ընդհանուր որոշման չեն հանգել Անդրկովկասի հարցում, միայն ի օգուտ է այնպիսի փոքր պետություններին, ինչպիսին է Հայաստանը:
«Այն օրը, երբ Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներն ընդհանուր որոշման հանգեն Անդրկովկասի հարցում, այդ օրը կդառնա փոքր պետությունների «մահվան» օրը»,- ընդգծել է հայ քաղաքագետը:
Շաքարյանցը նաեւ նշել է, որ ԱՄՆ հանդես է եկել Կովկասում հակամարտական իրադրության ստեղծման կողմից, որի հետեւանքն այն է, որ ԱՄՆ-ն Վրաստանի զենքի մատակարարն է:
«Եթե դուք նկատել եք, միայն երկու պետություններ են դադարել զենք մատակարարել Վրաստանին` Թուրքիան եւ Ուկրաինան: Թուրքիայի համար ամենավտանգավորը Ռուսաստանի դեմ գնալն է»,- նկատել է Սերգեյ Շաքարյանցը: