7 օգոստոսի 2009 - 18:05 AMT
Քրեական աշխարհում «գլոբալ պատերազմի» դեպքում Հայաստանին չի հաջողվի ձեռնպահ մնալ
Հայ գրող Սերգեյ Գալոյանը, որը 26 գրքերի հեղինակ է, ավարտել է իր աշխատանքը ռուս քրեական հեղինակություն Վյաչեսլավ Կիրիլլովիչ Իվանկովի Յապոնչիկի) մասին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Սերգեյ Գալոյանը, գրքի շուրջ աշխատանքը տեւել է 10 տարի:
Խոսելով հուլիսի 28 Վյաչեսլավ Իվանկովի հանդեպ կատարված մահափորձի մասին` գրողը կարծիք է հայտնել, որ մահափորձը Յապոնչիկին վախեցնելու փորձ է եղել: «Աստված ոչ անի` Իվանկովը մահանա: Դրանից հետո քրեական աշխարհում «համաշխարհային պատերազմ» կսկսի, քանի որ ռուսական քրեական աշխարհի գործունեության ոլորտը տա-ածվում է Ամերիկայից մինչեւ Ճապոնիա»,- նշել է նա եւ ավելացրել, որ «Հայաստանին չի հաջողվի ձեռնպահ մնալ այդ պատերազմից»:
Գալոյանի խոսքով, ամբողջ աշխարհում կա 592 օրենքով գող: «Դա լուրջ աշխարհ է, որն իշխում է պետությունների եւ փաստորեն ողջ աշխարհի վրա»,- ասել է նա:
Հուլիսի 28-ին Մոսկվայում մահափորձ է կատարվել ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկի` Վյաչեսլավ Կիրիլլովիչ Իվանկովի Յապոնչիկի) հանդեպ: «Օրենքով գողը» ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Յապոնչիկը, ՀԴԲ վարկածով, համարվում է 90-ականների սկզբի ԱՄՆ ռուսական մաֆիայի պարագլուխը: Սակայն Իվանկովին մեղադրել են «Չառա» բանկի ղեկավարներից գումար կորզելու մեջ, ինչի համար նա երկար տարիներ բանտարկության մեջ է հայտնվել:
Վյաչեսլավ Իվանկովն ավելի քան ինը տարի նստած է եղել ամերիկյան «Ալլենվուդ» բանտում, իսկ 2004թ. ամռանը դեպորտի ենթարկվեց Մոսկվա, որտեղ շուտով կրկին ձերբակալվեց: Այս անգամ երկու թուրք ձեռնարկատերերի սպանության մեղադրանքով: Ատենակալները, թերեւս, միանգամայն արդարացրել են «օրենքով գողին»: