25 ապրիլի 2002 - 23:08 AMT
ԹՈՒՐՔ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ
Այսօր «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցի ընթացքում թուրք վերլուծաբան Յալիմ Երալփը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը պետք լուծվի տարածքների փոխանակությամբ: Նրա խոսքերով` գոյություն ունի կարգավորման երկու ուղի` կամ Լեռնային Ղարաբաղը ստանում է զգալի աստիճանի ինքնավարություն Ադրբեջանի կազմում` պահպանելով Լաչինը, որպես Հայաստանի հետ միացնող միջանցք, իսկ Հայաստանը Ադրբեջանին, որպես Նախիջեւանի հետ միացնող միջանցք, տրամադրում է Մեղրին: Կամ պետք է կայանա տարածքների փոխադարձ փոխանակում` Հայաստանի կողմից «զբաղեցրած» տարածքը վերադարձնում են Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի փոխարեն: Անդրադառնալով Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` Երալփը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծման համար պետք է ստեղծել պատմաբան-գիտնականների Միջազգային Կոմիտե, որի կազմում, բացի Թուրքիայից եւ Հայաստանից, ընդգրկվեն այլ չշահագրգռված պետությունների մասնագետներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: