7 օգոստոսի 2009 - 19:50 AMT
Մեթյու Բրայզան Հայաստանի առաջին նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին եւ մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող հարցեր:
Քննարկվել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: