25 ապրիլի 2002 - 23:06 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ապրիլի 24-ին ԱՄն նախագահ Ջորջ Բուշը ուղերձով դիմել է Ամերիկայում բնակվող հայերին Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Ամերիկայի Հայկական Համագումարից, Բուշը. խոսելով դարասկզբի «ահավոր ողբերգության» մասին, նշել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել այդ իրադարձություններից: Ցավակցելով ամբողջ աշխարհի հայերին` Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Թուրքիային տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապեր հաստատել Հայաստանի հետ: Երախտագիտություն հայտնելով պաշտոնական Երեւանին ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին ցուցաբերած աջակցության համար` Ջորջ Բուշը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ակտիվացնելու Վաշինգտոնի մտադրության մասին: ԱՄՆ-ն նաեւ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման, շուկայական հարաբերությունների կայացման, Եվրոատլանտյան ընկերակցության հետ ինտեգրման խորացման հարցերում, ասվում է նախագահի ուղերձում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: